Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2012

Բժշկական նոր կենտրոն Գյումրիում

Բժշկական նոր կենտրոն Գյումրիում

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման, վերակառուցման և դրանք ժամանակակից բուժսարքավորումներով հագեցնելու ծրագիր: Այդ ծրագրով արդեն իսկ հիմնանորոգվել և գործում են Արմավիրի, Արարատի, Ապարանի, Իջևանի, Հրազդանի, Գորիսի և Գավառի բժշկական կենտրոնները: 

 

Այս անգամ հերթը Շիրակի մարզինն էր: Աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդիրը կարգավորելու նպատակով Գյուլբենկյանի անվան վիրաբուժական և«Սամարիթեր» մարզային հիվանդանոցները միավորելով, Գյումրիում կառուցվեց շենքային ժամանակակից պայմաններ ունեցող բազմապրոֆիլային բժշկական նոր կենտրոն:

 

Նոր կենտրոնի կառուցման և վերազինման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ:

 

Վերջերս աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը մասնակցեց նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությանը: 

 

Ողջունելով բացման մեծաթիվ մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց.«Այսօր նշանակալի օր է բոլորիս համար: Անկախ Հայաստանի 21-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ իր դռներն է բացում պետական միջոցներով կառուցված բժշկական կատարյալ մի կենտրոն: Այս նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի, տարածքների համաչափ զարգացման դրույթի արտահայտությունն է: Խորհրդանշական է, որ կենտրոնը շահագործվում է 1988-ի երկրաշարժի դժվարություններն ու անհարմարությունները երկար ժամանակ կրած Գյումրիում:

 

Սա խիստ ժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է` ախտորոշիչ հզոր հնարավորություններով, գերհագեցած վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներով, լաբորատոր բազմակողմանի ծառայությունով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:

 

Հարկ է նշել, որ կենտրոնում տեղադրված են ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումներ, որոնցից հատկապես ուզում եմ առանձնացնել համակարգչային շերտագրության սարքը և անգիոգրաֆը: Անչափ կարևորում եմ վերջինի առկայությունը, որը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ, և տարածաշրջանի մեր ազգաբնակչությունն այսուհետև անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենա սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում:

 

Ամփոփելով, վստահաբար կարող եմ ասել, որ այսօր Գյումրիում իր դռներն է բացում այնպիսի մի կենտրոն, որի հագեցվածության ու պայմանների մասին պարզապես կերազեին մայրաքաղաքի շատ կլինիկաներ: Ավելին, սա մի կենտրոն է, որը կարող է մրցել նույնիսկ աշխարհի զարգացած երկրների նույնանման կենտրոնների հետ:

 

Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կենտրոնի ստեղծման գործում և հատկապես Համաշխարհային բանկի մեր գործընկերներին` աջակցության և մշտապես ակտիվ համագործակցության համար»:

 

ՀՀ նախագահը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և հյուրերի հետ շրջեց կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացավ պայմաններին ու բժշկական սպասարկման հնարավորություններին:

 

Նոր կազմավորված բժշկական կենտրոնում նախատեսվում է 510 հաստիք, այդ թվում 119 բժիշկ-մասնագետի, 279 միջին և կրտսեր բուժաշխատողների, 22 վարչական և տեխնիկական աշխատողների: Միավորման արդյունքում բժշկական անձնակազմի կրճատումներ չեն եղել: Նոր բժշկական կենտրոնի ծառայություններից կօգտվեն ոչ միայն Շիրակի մարզի բնակիչները, այլև Ջավախքի մեր հայրենակիցները, քանի որ այդ տարածաշրջանում նման բարձրակարգ բժշկական հաստատություն չկա:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է
Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է

Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...

Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում
Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

«Երեք թեթեվ քայլ» վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...

Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է
Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է

Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Պայքար հեպատիտի դեմ.Պեգասիսը` C հեպատիտի բուժման ոսկե ստանդարտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

Դեղերի անվտանգություն

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:

Ու. Ուիթերինգ

Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի

Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Շարակցական հյուսվածքի դիսպլազիան ընտանեկան բժշկի պրակտիկայում

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...

Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է
Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է

«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը

Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Պերինդոպրիլը` հիպերտոնիկ եվ սրտանոթային հիվանդությունների կարգավորման միջոց

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...

Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց
Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց

Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...

Ինձ համարում եմ առողջ մարդ
Ինձ համարում եմ առողջ մարդ

Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում: 

- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Թքագեղձեր

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիա

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Ապրենք առանց մակաբույծների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ